National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.01.2022
Քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար վարկային արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ
1 / 21

Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ:

Թագուհի Թովմասյանի կարծիքով` համակարգային լուծում փնտրելու  ժամանակն է. այն պետք է լինի այնպիսին, որ չտուժեն մասնավոր բանկերը, միաժամանակ հնարավոր լինի օգնել կորուստներ ունեցած ընտանիքներին:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված եւ անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների` 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

Նշվել է, որ Ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերին ընդունել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել բանկերին ու վարկային կազմակերպություններին առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունը 2021 թվականի մարտին ընդունել է որոշում` վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նրա` 2020 թվականի նոյեմբերից  մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը շուրջ 130 մլրդ դրամի ծրագրեր են իրականցվել, որոնք միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը:  Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ  Կառավարությունը 2022-ին եւս շարունակելու է աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը:

ՀՀ բանկերի ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել իրենց բանկերի կողմից տրամադրված արտոնությունների վերաբերյալ: Նշվել է, որ դեռեւս ամբողջական տեղեկատվություն չկա այն մասին, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով` խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է պետության անմիջական մասնակցությունը: Ըստ նրա` բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն կարողանա հարցը միայնակ լուծել: Պատգամավորն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ վերոնշյալ հարցերն ուսումնասիրելու նպատակով:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի համար առաջարկը եղել է ընդունելի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` Կառավարության, Ազգային ժողովի եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am